Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայկական դեմքով խոսքի ազատությունը

Հայկական դեմքով խոսքի ազատությունը
03.02.2024 | 22:06

Երեկ Սրբազանի մոտ քննարկում էր։

Ելույթ ունեցա նաև ես։. Հանդիպումը լուսաբանող լրատվականը բնականաբար չի հրապարակել խոսքս։

Սպասելի էր։

Բայց նաև կտրել է Սրբազանի խոսքի այն մասը, որտեղ նա անդրադառնում է ինձ ու բարձրացրածս հարցերին։

Հայկական դեմքով խոսքի ազատությունը սա է։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4405

Մեկնաբանություններ